Արդեն հայտնել ենք այն մասին, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հետ երթով շարժվեց դեպի Էրեբունի: Արցախի պողոտայում ցուցարարներին դիմավորեցին մեծ թվով ոստիկաններ: Այստեղ կարմիր բերետավորները մի քանի վայրկյանում Նիկոլ Փաշինյանին հրեցին դեպի մեքենայի մեջ և տարան ինչ-որ ուղղությամբ: Հնչեցին նաև կրակոցներ: Ամենայն հավանականությաբ խոսքը ձայնային նռնակների մասին է: Իրավիճակը խիստ լարված է: