Ապրիլի 22-ին Երևան քաղաքում հանդիպում է կայացել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի միջև։
Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Ուշադրության կենտրոնում են եղել Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։ Երկուստեք կարեւորվել է երկրում ներքաղաքական կայունության պահպանման եւ բոլոր վիճահարույց հարցերը բացառապես օրենքի սահմաններում ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը: