Հասարակություն 

Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի. ՀՀ ԱՆ

Ապրիլի 20-ին, ժամը 17։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։

Նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից:

Մեկ տուժած գտնվում  է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Այս մասին Analitik.am-ին տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Բժիշկների գնահատմամբ`  նշված 3 տուժածի վիճակը բավարար է:

Երկու քաղաքացի էլ բուժում է ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Բոլորը գտնվում են մասնագետների հսկողության ներքո, ստանում  անհրաժեշտ բուժում։

Նույն շարքից