Նիկոլ Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել Հանրապետության նախագահի և իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը:
Այս մասին NEWS.am-ին հայտնել է Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
Նա NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ երեկ՝ ապրիլի 21-ի երեկոյան, Հանրապետության նախագահը հրապարակ էր գնացել բանակցությունների հնարավորություն ստեղծելու նպատակով.
«Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր իր օրակարգը: Նախագահը հայտնել էր, որ վարչապետն ունի իր օրակարգը, իսկ մնացածը պետք է քննարկվեր բանակցությունների ընթացքում: Ի վերջո, սա է ցանկացած բանակցության իմաստը՝ լսել մեկմեկու և փորձել գտնել հնարավոր ընդունելին: Նիկոլ Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել Հանրապետության Նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը»,-ասաց Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ նախագահը ափսոսանք է հայտնում, որ բանակցությունները չշարունակվեցին, որոնք կարող էին հանգեցնել իրավիճակի լարվածության թուլացման: