Հասարակություն 

Լարված իրավիճակ՝ Շենգավիթի բաժանմունքի մոտ. Որոշ տեղեկություններով, Փաշինյանն այստեղ է

Այս պահին ոստիկանության Շենգավիթի բաժանմունքի մոտ իրավիճակը խիստ լարված է: Ցուցարարները գտնվում են այստեղ և պահանջում են ազատ արձակել ԱԺ պատգամավորներին, այստեղ կենտրոնացած են նաև մեծ թվով ոստիկաններ:
ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի հարազատները հայտնել են, որ վերջիններս գտնվում են հենց այս բաժանմունքում: Ենթադրություններ կան, որ այստեղ է նաև Նիկոլ Փաշինյանը: Իրավիճակն աստիճանաբար ավելի է լարվում այստեղ:

Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին ԵԼՔ խմբակցության պատգամավորների ձերբակալության մասին: Նրանց գտնվելու մասին պաշտոնական ինֆորմացիա չկա:

 

Նույն շարքից