Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը կրկին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում.
Կոչ եմ անում քաղաքացիներին դուրս գալ փողոց` հավատարիմ մնալով խաղաղ անհնազանդության ոգուն և շարունակել ապակենտրոն պայքարը։ Անկախ 3 պատգամավորների ձերբակալությունից նախաձեռնող խումբը վերահսկում է իրավիճակը։
Կոչ եմ անում այսօր երեկոյան 19։00֊ին կրկին միանալ Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին։
Նշենք, որ սա Նիկոլ Փաշինյանին հավաքի վայրից տանելուց հետո վերջինիս արդեն երրորդ գրառումն է, բայց առաջինն է այն տեղեկության տարածումից հետո, որ պատգամավորը ձերբակալվել է: Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի չէ: