Հասարակություն 

Իմ տեղեկություններով Փաշինյանը գտնվում է Էրեբունիի ՁՊՎ-ում. ՔՊ անդամ

Քիչ առաջ ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով Նիկոլ Փաշինյանն այս պահին գտնվում է Էրեբունիի ՁՊՎ-ում: Ազատություն ռադիոկայանի հարցին, թե ինչու Փաշինյանը չի հայտնում իր գտնվելու վայրը, եթե կարողանում է ֆեյսբուքյան գրառումներ անել, նա  կարծիք հայտնեց, որ այդ քայլով Փաշինյանը ցանկանում է զերծ մնալ սադրանքներից, քանի որ տասնյակ հազարավոր մարդիկ կարող են գնալ այնտեղ:
Նա  նաև հայտարարեց, որ ԱԺ-ում երրորդ ուժի ղեկավարին փաստացի գողացել են, և որևէ մեկը չգիտի վերջինիս գտնվելու վայրը:

Հավելենք, որ ՔՊ անդամը  հայտարարեց, որ քիչ հետո ցուցարարները երթով շարժվելու են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19:00-ին հանրահավաք է տեղի ունենալու:

 

Նույն շարքից