Հասարակություն 

Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց իրավունքների վերաբերյալ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բոլոր խմբերը գտնվում են Ոստիկանության բաժիններում: Նրանք լիարժեք ջանքեր են գործադրում բերվածների իրավունքների պահպանումն ապահովելու ուղղությամբ:

Հատուկ պարզաբանվում է, որ բերման ենթարկվածը՝ անկախ նրանից՝ Ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է միջազգայնորեն ամրագրված և 2015 թվականի ՀՀ սահմանադրական փոփոխություններով առավել երաշխավորված իրավունքներից:

Այդ իրավունքներն առնվազն հետևյալն են.

-       բերման ենթարկելու վայրում դրա պատճառների մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվելը,

-       լռելը,

-       իր ընտրած անձի անհապաղ տեղեկացվելը բերման ենթարկվածի գտնվելու վայրի մասին,

-       փաստաբանի իրավունքը,

-       բժշկական հետազոտության ենթարկվելը, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից,

-       իրավունքների մասին ծանուցվելը:

Նույն շարքից