Հասարակություն 

Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի էջում գրառում կատարում. Փաշինյանի մոտ հեռախոս չկա

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն ասաց, որ տեղյակ չէ, թե որտեղ է գտնվում այս պահին Նիկոլ Փաշինյանը: Նա նաև հայտնեց, որ իր հետ վերջինս կապ չի հաստատել: Նշեց նաև, որ որևէ փաստաբան իրենց տեղեկություն չի տրամադրել Փաշինյանի գտնվելու վայրի հետ կապված: Այն հարցին, թե ով է Նիկոլ Փաշինյանի ՖԲ էջում գրառում կատարել ձերբակալվելուց հետո, Աննա Հակոբյանը նշեց, որ չի կարող ասել: Տեղյակ է միայն, որ հեռախոսը Փաշինյանի մոտ չէ, իսկ թե ով է նրա փոխարեն հրապարակում կատարել՝ ըստ Հակոբյանի, դա կարող էին անել նախաձեռնող խմբի քիչ թվով անդամներ, ովքեր ամբողջ ընթացքում Փաշինյանի հետ միասին քննարկումներ են ունեցել և որոշումներ կայացրել:

Ինչ վերաբերում է նրան, թե ով է առաջնորդելու շարժումը, Փաշինյանի կինը նշեց, որ հարթակից արդեն հայտարարվել է այն մասին, որ շարժումը կառաջնորդեն ՔՊ այլ անդամներ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորներ  Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը ձերբակալված են:

Նույն շարքից