Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ապրիլի 23-ի երեկոյան ԱԺ նախկին պատգամավոր Ճոյտ մականունով Հակոբ Հակոբյանն իր շրջապատի հետ միասին Էջմիածնի հրապարակում «հաղթանակ» գոռալով տոնել են, ըստ իրենց, իշխանափոխությունը։ Այդ ընթացքում Ճոյտի մտերիմներից մեկը մոտեցել է ԵԿՄ Էջմիածնի փոխնախագահ Արմեն (Նվեր) Հովհաննիսյանին և դանակով հարվածել վերջինիս կրծքավանդակին։ Ավելի ուշ Արմեն(Նվեր) Հովհաննիսյանը մահացել է։
Նշենք, որ տեղեկությունները դեռ պաշտոնապես հաստատված չեն։
Նշենք, որ Ճոյտը վաղուց թշնամական հարաբերություններ ուներ ԵԿՄ-ի հետ։ Ըստ մեր աղբյուրի, Ճոյտը, ոգևորվելով իշխանափոխությունից և հույս ունենալով, որ այլևս անպատժելի է, որոշել է այս կերպ վրեժխնդիր լինել ԵԿՄ-ից։

Հիշեցնենք , որ սպանված Արմեն (Նվեր) Հովհաննիսյանն (լուսանկարում ՝ աջ կողմում) Արցախյան պատերազմի մասնակից էր։ Պատերազմի ժամանակ կորցրել էր ձեռքը, սակայն դա չխանգարեց, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ վերջինս առաջիններից մեկը լինի, ով գնաց Լելե Թեփե՝ հայ զինվորների կողքին լինելու համար։