Գլխավոր Քաղաքականություն 

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել սահմանին տիրող իրավիճակի մասին

analitik.am

ԵԱՀԿ մինսկի խումբը կարևորում է արցախյան հակամարտության կողմերի կողմից հրադադարի ռեժիմի պահպանումը և հատկապես ծանր հրետանիի՝ առաջնագծից հեռու պահելը: Այս մասին ասված է ՄԽ համանախագահների՝ ապրիլի 23-ին տարածած հայտարարության մեջ:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ տարածաշրջանում վերջին զարգացումների ֆոնի վրա և հաշվի առնելով շփման գծում լարվածության աճի հնարավորությունը՝ կարևոր է, որ կողմերը այս կարևոր պահին պահպանեն հրադադարի ռեժիմը և ծանր հրետանին ետ պահեն առաջնագծից:

Համանախագահները նաև կոչ են անում հակամարտության կողմերին քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու, ինչպես նաև հանդիպումները վերսկսելու համար, որպեսզի հնարավոր լինի գտնել խնդրի կարգավորումը:

Նույն շարքից