Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է այն մասին, թե ինչու չի կարողացել ժամանել Հայաստան: Հայտնի երաժիշտը մասնավորապես նշել է, որ վատառողջ է, չի կարողանում ճանապարհորդել՝ հույս հայտնելով, որ կկարողանա Հայաստան գալ ամենամոտ ապագայում:
Ավելի վաղ Թանկյանն անդրադարձել էր նաև երեկ Հայաստանում տեղի ունեցածին.
Այսօր արդարության հաղթանակի անհավանական օր է: Հայերը քաղաքացիական անհնազանդության և իրենց ձայնի միջոցով ստիպեցի վարչապետ Սերժ Սարգսյանին հեռանալ: Իհարկե դեռ շատ անելիք կա երկրում բարեփոխումներ անցկացնելու մասով, որպեսզի մարդիկ զգան, որ դա իրական հաղթանակ է, ոչ թե խորհրդանշական: Բայց հիմա ես ցանկանում եմ ասել, թե որքան եմ հպարտանում փողոցում գտնվող երիտասարդներով, որոնք արեցին ամեն ինչ: Ամբողջ սերս՝ ձեզ: