Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ես գեներալ եմ, ես հերոս եմ. Մանվել Գրիգորյան կարծես թե երես է թեքում Սերժ Սարգսյանից

analitik.am

«Էս երկրում ինչ էլ ասես սպասելի ա, միշտ էլ նման բաներ եղել ա»,-այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք սպասելի էր վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Գրիգորյան խոսքերով, երկիրը ժողովրդին է, ժողովուրդը ինչպես որոշում է, այդպես էլ պետք է լինի. «Երեկ տեղի ունեցածը ժողովրդի կամքն էր, և շատ ողջունելի է, որ ժողովուրդը և իշխանությունը կարողացան հարցը լուծել երկխոսության միջոցով, արյուն չթափվեց»:

Երբ լրագրողներից մեկը հարց ուղղեց Գրիգորյանին՝ նշելով «Դուք որպես Սերժ Սարգսյանի թիմի անդամ», գեներալին դա կարծես թե այնքան էլ դուր չեկավ և նա ընդհատեց լրագրողին. «Ես Երկրապահի նախագահն եմ: Եթե չգիտես, ծանոթանանք, ինչի ես նման բաներ ասում, տղա ջան: Գեներալ եմ, հերոս եմ և երկրապահ: Բոլորի հետ եմ աշխատել, առաջինը զինվորի հետ եմ աշխատել, Արցախի հետ և ժողովրդի: Ես ով եմ որ չաշխատեմ»:

Հարցին, թե ինչ պետք է արվի հիմա՝ արտահերթ ընտրություններ պետք է լինեն արդյո՞ք, գեներալն ասաց, որ մենք խելամիտ ժողովուրդ ենք, դա կորոշի ժողովուրդը:

 

 

Նույն շարքից