Բարի օր Քաղաքականություն 

ՄԱԿ-ում և ԵԽԽՎ-ում անդրադարձել են հայաստանյան զարգացումներին

analitik.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ վերջինս հետևում է հայաստանյան իրադարձություններին՝ կոչ անելով որպես առաջնահերթություն ընդունել երկխոսությունը և ցուցաբերել զսպվածությունը:

Գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել շարունակել հարգանք ցուցաբերել տարածաշրջանում կայունության պահպանման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ:

Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին անդրադարձել է նաև ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովիչկինան և Ջուզեպպե Գալատին՝ նշելով, որ ողջունում են Սարգսյանի խիզախությունը և հավելելով, որ այդ քայլով վերջինս մեղմեց երկրում առկա լարվածությունը:
Համազեկուցողները խոսել են նաև ձերբակալվածների մասին՝ հայտարարելով, որ նրանք պետք է ազատ արձակվեն:

 

Նույն շարքից