Հայաստան Քաղաքական 

Ինչ որ ստացվեց, շատ գեղեցիկ ստացվեց. Առողջապահության նախարարը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին

«Ես շատ փորձառու մարդ չեմ քաղաքականության մեջ, բայց ինչ որ ստացվեց, շատ գեղեցիկ ստացվեց»,-այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը՝ պատասխանելով հարցին, սպասելի էր արդյո՞ք իր համար Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Ինչ վերաբերումէ իր ճակատագրին, Ալթունյանը նշեց՝ այն կլինի այնպես ինչպես մինչև հիմա՝ երջանիկ երևանցի:
Հարցին, թե ինչը ստիպեց Սարգսյանին հրաժարական տալ, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ իրավիճակը փոխվում է, և փորձառու քաղաքական գործիչը միշտ ընդունում է այն որոշումը, որը ճիշտ է:

 

Նույն շարքից