Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը չի խոսել ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Կարեն Կարապետյանի հետ

analitik.am

Կրեմլում գոհ են, որ Հայաստանում իրավիճակը չի գնում ապակայունացման ուղով և հույս ունեն, որ կայունությունն ու քաղաքական կոնսենսուսը կպահպանվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը՝ հավելելով, որ այն, ինչ տեղի է ունենում Երևանում բարեկամ, գործընկեր և դաշնակից հայերի ներքին հարցն է:

Պեսկովի խոսքերով, Հայաստանը շատ թանկ գործընկեր է Ռուսաստանի համար, երկու երկրներին կապում են լուրջ տնտեսական, մշակութային կապեր և այլն:
Պուտինի խոսնակը հույս է հայտնել, որ մոտ ապագայում ի հայտ կգա այն քաղաքական կոնֆիգուրացիան, որը կլինի հայ ժողովրդին ներկայացնող բոլոր ուժերի կոնսենսուսի արդյունքը:

Պեսկովը նաև խորհուրդ է տվել չհամեմատել Հայաստանի դեպքերն Ուկրաինայի դեպքերի հետ՝ նշելով, որ դա անտեղի են: Նրա խոսքերով, երկու իրադարձությունները տարբերվում են իրարից:

ՌԴ նախագահի խոսնակը հայտնել է, որ վերջինս դեռ հեռախոսազրույց չի ունեցել ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Կարեն Կարապետյանի հետ:

 

 

Նույն շարքից