Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները և շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին: Նա իր Twitter-յան էջում գրել է.
«Հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանությունն ակնհայտ է. ցմահ իրենց պաշտոնները զբաղեցնել ցանկացող քաղաքական գործիչների հետ փոխգործակցության լավագույն միջոցը փողոց դուրս գալն է: Փոքր-ինչ քաջություն և հաստատակամություն՝ ամեն ինչ անմիջապես իր տեղն է ընկնում: Շնորհավորում եմ Հայաստանի քաղաքացիներին՝ իրենց ուզածին հասնելու համար»:
Հիշեցնենք, որ Հայաստանում տասն օր տևած բողոքի ցույցերից հետո ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին: