Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Էդմոն Մարուքյանը՝ այն մասին, թե ինչու է հիմա միանում Նիկոլ Փաշինյանի պայքարին

analitik.am

«Որոշումը ըստ էության Հանրապետություն կուսակցության հետ միասին ենք կայացրել»,-քիչ առաջ 1in.am-ի հետ զրույցում հայտարարեց Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են հիմա որոշել միանալ Նիկոլ Փաշինյանի սկսած պայքարին:

«Այս պահին մենք ունենք իրավիճակ, որ Սերժ Սարգսյանը հեռացել է, բայց ՀՀԿ-ն մնացել է իր տեղում, և նրանք փորձում են Կարեն Կարապետյանին կարգել վարչապետ: Կարեն Կարապետյանը մի մարդ է, ով մոտավորապես 1,5 տարի առաջ եկավ Հայաստան, մեր ժողովրդի հույսերը կապվեցին նրա հետ, բայց մարդիկ խաբվեցին: Նա հիմա երկորոդ անգամ փորձում է դա անել: Եթե հիմա ՀՀԿ-ն դուրս չգա իշխանությունիս, կստացվի պայքարն անձերի դեմ էր, իսկ մենք կողմ ենք համակարգային փոփոխություններին, ես երբեք չեմ պայքարել անձի դեմ, սա համակարգային խնդիր է»,-ասաց Մարուքյանը:
Մարուքյանը նշեց, որ ամեն ինչ անելուն են Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետի թեկնածու ԵԼՔ-ից առաջադրելու և ապրիլի 30-ին 53 կողմ ձայն ստանալու համար. «Պետք է լինի ընդդիմությունից  վարչապետ, որը երաշխավորում է արդար ընտրությունների կազմակերպումը, ընտրական օրենսգրքի և մի շարք այլ օրենքների փոփոխությունը: ՀՀԿ-ն ուզում է իր լծակները պահպանելով գնալ ընտրության, այդպես չի լինի»:

ԼՀ նախագահը նաև թերհավատորեն է մոտենում նրան, որ Սերժ Սարգսյանը ստվերից կղեկավարի՝ կարծիք հայտնելով, որ վերջինս հրաժարական է տալու նաև ՀՀԿ նախագահի պաշտոնից:

 

Նույն շարքից