Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Զրահամեքենաներ՝ Երևանի փողոցներում. Փողոցներ են փակվում

analitik.am

Կենտրոնական բանկի մոտ քաղաքացիները փակել են  ոստիկանական զրահամեքենաների ճանապարհը: Իրավիճակն այստեղ պարբերաբար լարվում է: Կենտրոնացած են մեծ թվով ոստիկաններ, որոնք այստեղ են տեղափոխվել ավտոբուսներով:
Ոստիկանական զրահամեքենաներ են տեղավորվել նաև Մելիք-Ադամյան փողոցում՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ: Մեծ թվով ոստիկաններ կան նաև Երևանի քաղաքապետարանի մոտ:

Քիչ առաջ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցուցարարներն արդեն հասցրել են փակել Հալաբյան-Կիևյան խաչմերուկը, Արշակունյանց փողոցը և այլն:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ ժամը 11:00-ից սկսված դասադուլները, գործադուլները, փողոցները փակելու գործողությունները վերսկսվում են:

 

Նույն շարքից