Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Կոչ ենք անում Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորությունները. ՍԴՀԿ

analitik.am

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարութուն է տարածել՝  կոչ անելով Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորությունները.

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, համաժողովրդական շարժման առաջին իսկ օրերից լինելով ընդվզող քաղաքացիների շարքերում, կոչ է անում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորություններն ու խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը պարտադրել ընտրել ժողովրդի թեկնածուին իբրև ժամանակավոր կառավարության ղեկավար:

Մնացյալ բոլոր քայլերըը կարող են հանգեցնել անվերադարձ և վտանգավոր հետևանքների: Մինչ երկրում քաղաքական ճգնաժամի վերջնական հանգուցալուծումը, Հնչակյան կուսակցությունը շարունակելու է մնալ ընդվզող մեր հայրենակիցների շարքերում:

Նույն շարքից