Շարմազանովին հանգիստ թողե՜ք: Խորհրդարանում, դիմելով իրեն մոտեցող լրագրողներին, հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ կարծիք ունի Շարմազանովը այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը միացել է Նիկոլ Փաշինյանի պայքարին, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ դա Ծառուկյանի իրավունքն է:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցություններին, Շարմազանովն ասաց, որ այդ մասով վարչապետի պաշտոնակատարը հայտարարություն արդեն արել է, իսկ ինքն ավելացնելու բան չունի:
Այլ հարցերի պատգամավորը չպատասխանեց: