Հասարակություն Տնտեսություն 

Երևանում ապրանքների նախատոնական թանկացում չպետք է լինի

analitik.am

Երևանում ապրանքների նախատոնական թանկացում չպետք է լինի, դեկտեմբերի 12-ին՝ կառավարության նիստից հետո, լրագրողներին հայտնել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:


Ըստ նրա՝  Պետական հանձնաժողովը կխստացնի բարձր կոնցենտրացիայով շուկաների հանդեպ վերահսկողությունը:


Մանրածախ վաճառքում կկանխվեն  ոչ միայն չհիմնավորված թանկացումները, այլեւ անբարեխիղճ, մոլորեցնող գովազդային ակցիաները: «Ընկերությունները կպատժվեն, եթե ակցիաների եւ զեղչերի մասին հայտարարությունները չհամապատասխանեն իրականությանը», -  ընդգծել է Շաբոյանը:


Հարցին՝ կարելի է պատժել սուպերմարկետին այն բանի համար, որ մեկ կամ մի քանի ապրանքների զեղչը որպես ամբողջ տեսականու զեղչ է ներկայացնում, Շաբոյանը պատասխանել է. «Առայժմ նման բողոքներ չենք ստացել, ստանալու դեպքում կդիտարկենք»:

Նույն շարքից