ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր և կարգադրություն է ստորագրել:
Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությանը, Հանրապետության նախագահի կարգադրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.
Էմիլ Տարասյանին նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ժամանակավորապես նրա վրա դնելով Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները»:
Հանրապետության նախագահը նաև հրամանագիր է ստորագրել, որով Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատել է Վարդան Մակարյանին: