Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրության շրջանակներում. ՌԴ դեսպանատուն

analitik.am

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն ընդդիմադիր ցույցերի եւ երթերի կազմակերպիչներին գործող իշխանությունների հետ կառուցողական երկխոսության կոչ է անում։ Այս մասին նշված է ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման արդյունքների մասին Հայաստանում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ։

Ռուսաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է․

«Ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը կայացել է հանդիպում Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ Ն․Վ․Փաշինյանի եւ Ա․ Ս․Միրզոյանի, ինչպես նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տ․Ավինյանի հետ։

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Երեւանում եւ Հայաստանի Հանրապետությունում ներկա իրավիճակի մասին։

Ռուսական կողմը ընդդիմադիր ցույցերի եւ երթերի կազմակերպիչներին գործող իշխանությունների հետ կառուցողական երկխոսության կոչ է արել, ընգծել է, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրական դաշտի եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների շահերի շրջանակներում: Նաեւ երկրի կյանքի նորմալ, հանգիստ ընթացքին արագ վերադարձի հույս է հայտնել»։

Նույն շարքից