Արդեն հայտնել ենք այն մասին, որ ՀՀ ԿԳՆ Լևոն Մկրտչյանը հրաժարական է տվել: Այսպես, հրաժարական են տվել նաև ՀՅԴ-ական մյուս նախարարները՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը և ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը:
Հավելենք, որ հրաժարականի դիմում են ներկայացրել նաև Շիրակի և Արագածոտնի մարզպետները՝ Արթուր Խաչատրյանն ու Աշոտ Սիմոնյանը: