IT Հասարակություն 

«Խելացի» մատանին խոստանում է ինտելեկտով չզիջել «խելացի» ժամացույցներին

analitik.am

Էլեկտրոնիկայի շուկայում մեծ ժողովրդականություն են վայելում «խելացի» ժամացույցները, որոնք թույլ են տալիս փոխարինել սմարթֆոնին: Այդ ոլորտում իրենց մշակումներն են պատրաստվում ներկայացնել բոլոր խոշոր ընկերությունները: Սոցիալական ներդրումների շնորհիվ Indiegogo-ն արդեն մատանու նախնական պատվերներ է ընդունում, որը խոստանում է լինել նույնքան «խելացի», որքան ժամացույցները: Այս մասին հայտնում է The Verge պարբերականը:

Smarty Ring-ը սմարթֆոնի հավելում է և կարող է զանգերի, ստացված հաղորդագրությունների մասին ծանուցումներ տրամադրել, ցույց տալ ժամանակը և ազդանշանով նախազգուշացնել սմարթֆոնի հեռացման մասին:

Սարքը համատեղելի է Android և iOS օպերացիոն համակարգերով սարքերի հետ աշխատանքի համար, փոխադարձ կապը հաստատվում է Bluetooth-ի միջոցով: Ծանուցումները երևում են փոքր LED էկրանի վրա:

Սարքը մշակվել է հնդիկ ինժեներների կողմից: Այն պատրաստված է չժանգոտվող պողպատից: Մարտկոցի լիցքավորումը բավականացնում է մեկ օրվա աշխատանքի համար: Նախնական պատվերով այն կարելի է ձեռք բերել 175 դոլարով: Մատանու արտադրության համար մշակողներին անհրաժեշտ էր 40 հազար դոլար, սակայն ներկայում նրանք արդեն մոտ 190 հազար դոլար են հավաքել: 

Նույն շարքից