ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է կուսակցության նախագահ ընտրել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին և հավելելով, որ հանդիպումը տևել է ավելի քան 5 ժամ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ կուսակցության օրակարգում կա նախագահի փոփոխության հարցը: