Հայաստան Քաղաքականություն 

Եթե ես հիմա ասեմ, որ հրաժարվում եմ ՀՀԿ-ից և աշխատելու եմ, դուք ինձ կհարգե՞ք. Ֆինանսների նախարար

analitik.am

Վարչապետի պաշտոնից հրաժարվելու Սերժ Սարգսյանի քայլը դրական է ընկալվել որպես ժողովրդական նորմ և բախումներից խուսափելու առումով: Այսօր՝ ապրիլի 26-ի, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը՝ նշելով, որ միջազգային հանրությունն ու ներդրողները դրական են ընդունել դա:
Արամյանի խոսքերով, այդ քայլը դրական ազդակ է տվել այն առումով, որ Հայաստանը չի կրկնում Ուկրաինայում կատարված սխալները՝ նա[ընտրելով կառուցողական ուղին:
Նախարարի պաշտոնակատարը կարծիք հայտնեց, որ հիմա ամենաառաջին անելիքը կառուցողական ճանապարհով հարցին վերջնական լուծում տալն է, ինչը կլինիի լավագույն ելքը երկրի համար:

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ ինքը դուրս գա Հանրապետականից, որպեսզի մնա կառավարության մեջ՝ Արամյանը հարցով պատասխանեց՝ «Եթե ես հիմա ասեմ, վայ գիտեք ինչ ես հրաժարվում եմ ՀՀԿ-ից և աշխատելու եմ, դուք ինձ կհարգե՞ք»:

 

 

Նույն շարքից