Ս.թ. ապրիլի 25-ին, Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Շուրջ 170 հազար բնակիչ ունեցող քաղաքը, այս որոշմամբ, միացել է Հայոց ցեղասպանությունն արդեն իսկ ճանաչած մոտ 30 իսպանական քաղաքներին։
Նախաձեռնությունը Ալկորկոնի քաղաքային խորհրդում ներկայացված Իսպանիայում իշխող Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներինն էր, որոնց միացան նաև մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
Ընդունված որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Հայոց ցեղասպանությունը XX-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Այս ինստիտուցիոնալ հայտարարությամբ Ալկորկոնի քաղաքապետարանը ճանաչում է մարդկության դեմ գործված այս հանցագործությունը, որն արժեցավ մեկ ու կես միլիոն հայի կյանք և որի արդյունքում երկու միլիոն մարդ լքեց իր բնօրրանը:
Նշվում է, որ քաղաքապետարանի նիստին ներկա էին նաև հայ համայնքի և Մադրիդի «Հայ տուն» մշակութային միության ներկայացուցիչներ, որոնց ներկայացրած խնդրագրի հիման վրա էլ ընթացք էր տրվել այս գործընթացին: