Րոպեներ անց Հանրապետության հրապարակում կմեկնարկի հերթական հանրահավաքը: Հիշեցնենք, որ այսօր կեսօրից հետո Երևանում և Հանրապետության մարզերում փողոցները փակելու ակցիաները դադարեցվել էին: Փաշինյանը հայտարարել էր, որ դա արվում է առանց պետհամարանիշներով ավտոմեքենաները հայտնաբերելու և դրանց դեմ պայքարելու ինչպես նաև նրա համար, որ մարդիկ կարողանան գալ և մասնակցել հանրահավաքին:
Քիչ առաջ էլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ քննարկումների ընթացքում ստրատեգիական որոշումներ են կայցվել, ինչի մասին կխոսվի հանրահավաքի ժամանակ: