Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Կամ ես կլինեմ ՀՀ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Մենք չենք գնալու որևէ կուլիսային պայմանավորվածության. ի գիտություն ժողովրդի՝ Հանրապետության հրապարակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, պահանջով ու աջակցությամբ, կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի լինի: Նա նաև ներկայացրեց իրեն՝ որպես ժողովրդին մարմնավորող անձ:

 

 Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ ԱԺ-ում վարչապետի ընտրությունը տեղի է ունենալու մայիսի 1-ին: «Մենք հավաքում ենք մեր ուժերը, կենտրոնացնում, որովհետև մեր քայլի, արշավի հաջոդ փուլը մայիսի 1-ն է և մայիսի 1-ին ՀՀ ժողովուրդը պետք է ցուցադրի իր հզորությունն ամբողջ թափով»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախորդ քննարկումը ձախողեց, քանի որ Կարեն Կարապետյանը չի ներկայացնում իրենց: Նա նշեց որ ՀՀԿ-ն կուսակցական ժողով է արել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ և եկել ընդհանուր հայտարարի, որ Կարեն Կարապետյանին լիազորեն որպես բանակցող: «Մենք այդ որոշումն  ընդունում ենք ի գիտություն, և ինչպես և նախկինում, պատրաստակամություն ենք հայտնում բանակցային գործընթացը շարունակել մեր առաջարկած օրակարգի շրջանում: Ես վաղը ժամը 12:00-ին Կարեն Կարաետյանին հրավիրում եմ «Մարիոթ»՝ սկսելու բանակցային գործընթացի 2-րդ փուլը»:
Փաշինյանը ժողովրդական բռենդ հայտարարեց «Մարիոթ»-ը և Կարեն Վարդանյանին պատկանող բոլոր կազմակերպությունները:
Փաշինյանը նշեց նաև,  որ ունեն մեկ կոնկրետ պայման, ինչպես Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը նույնպես ծայրից ծայր պետք է տեղի ունենան  լրագրողների ներկայությամբ, որ հանրությունը տեղյակ լինի, թե ինչ են քննարկում:

Նույն շարքից