Հայաստան Քաղաքական 

Սերժ Սարգսյանն ասել է, որ ՀՀԿ լիդերն այլևս Կարեն Կարապետյանն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը ՀՀԿ ֆրակցիայի նիստին ներկա են եղել գրեթե բոլոր պատգամավորները, բացի շարժմանը միացած «Գրանդ քենդիի» ներկայացուցչից ու Սեյրան Սարոյանից, որն ԱՄՆ-ում է, սակայն մոտ օրերս պատրաստվում է վերադառնալ: Ինչպես միշտ, ներկա չի եղել նաև «Տաշիրի» Կարեն Կարապետյանը:

Նիստի մասին պատմող ՀՀԿ-ականները զմայլված էին Սերժ Սարգսյանով։ «Այդքան մարդկային, այդքան էմոցիոնալ մենք նրան չէինք տեսել. ամեն բառը կշռադատված ու ապրված էր։ Շատ հուզիչ էր, մենք իրեն իսկապես սիրում ենք»,- ասաց մեր զրուցակիցը:

Սերժ Սարգսյանը հիմնականում խոսել է ՀՀԿ-ի միասնականության մասին, ասել, որ ունեն այնքան ձայն, որ առանց որևէ մեկի աջակցության կարող են ընտրել իրենց թեկնածուին` Կարեն Կարապետյանին, որին էլ ինքը հանձնում է ՀՀԿ-ի ղեկավարումը, «որպեսզի չասեն` ես ստվերային ձևով կառավարում եմ ՀՀԿ-ն։ ՀՀԿ լիդերն այլևս Կարեն Կարապետյանն է, և բոլորդ մեկ մարդու պես պետք է համախմբվեք իր շուրջը. դեզերտիրներ չպիտի լինեն»:

Մանրամսն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից