Հայաստան Քաղաքական 

Ծառուկյանը Փաշինյանից բացի հանդիպել է նաև Սամվել Կարապետյանի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ծառուկյան դաշինքի» պահվածքը վարչապետի ընտրության հարցում դեռ անորոշ է, չնայած Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը տետատետ՝ առանց լրագրողների, 2 անգամ հանդիպել են ու քննարկել ապագա կոալիցիոն կառավարության հարցը, սակայն հայտնի է, որ ԲՀԿ առաջնորդը հանդիպել է նաև Սամվել Կարապետյանի հետ, և նրանց միջև հին կոնֆլիկտը հարթվել է։

Մեր աղբյուրներն ասում են, որ օրակարգում է նաև Ծառուկյանին վարչապետ առաջադրելու հարցը։

Ի դեպ, եթե կոալիցիոն կառավարություն կազմվի, ապա այնտեղ կլինի նաև «գնացքից» ժամանակին թռած ՀՅԴ-ն, հավանաբար՝ 2 պորտֆելով։ Իսկ «Ծառուկյան դաշինքը» Փաշինյանի օգտին քվեարկելու պարագայում շատ ավելի մեծ բաժին կստանա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից