Գլխավոր Քաղաքականություն 

ՄԱԿ-ը շարունակում է ապավինել  Հայաստանի աջակցությանը. Անտոնիո Գուտերես

analitik.am

Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել  Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ձեզ եմ հղում իմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ակնկալում եմ սերտ համագործակցել Ձեզ հետ Հայաստանի և ՄԱԿ-ի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերում, այդ թվում՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի և ՄԱԿ-ի հայաստանյան թիմի միջոցով:

Միավորված ազգերի կազմակերպությունը շարունակում է ապավինել  Հայաստանի աջակցությանն ու հանձնառությանը՝ համատեղ դիմակայելու գլոբալ մարտահրավերներին, մասնավորապես խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման բնագավառներում»:

Նույն շարքից