Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե ինչպես են քվեարկելու ՀՅԴ-ն ու Ծառուկյան դաշինքը

Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե ինչպես են ՀՅԴ և Ծառուկյան խմբակցությունները քվեարկելու վարչապետի ընտրության ժամանակ: Այս մասին նա հայտարարեց քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Փաշինյանը հույս հայտնեց, որ այդ քաղաքական ուժերն առաջիկա օրերին կհայտնեն իրենց դիրքորոշումը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ադրյո՞ք կարել է հույս կապել այն ՀՀԿ-ականների հետ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել իրեն (այս մասին Փաշինյանը հայտարարել էր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ), Փաշինյանն ասաց, որ հույսեր կապում է ժողովրդի հետ: Եթե մարդիկ շարունակեն պայքարը, ճնշում գործադրեն իշխանությունների վրա, վերջիններս չեն կարող հաշվի չնստել այդ բողոքի ձայնի հետ:

Փաշինյանը կարծում է, որ կարելի է հրապարակել պատգամավորների հեռախոսահամարները, հասցեները, որպեսզի վերջիններիս ընտրողները կարողանան խոսել նրանց հետ:

Նույն շարքից