ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Քարամյանի վրա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից:
Վարչապետի երեք այլ հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի վրա, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Վաչե Տերտերյանի վրա, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի վրա։
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական նախարարները հրաժարական տվեցին այն բանից հետո երբ կուսակցությունը դուրս եկավ կոալիցիայից, իսկ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը հրաժարական տվեց և միացավ Նիկոլ Փաշինյանին: