Նիկոլ Փաշինյանի կարծիքով, Հայաստանում բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, սակայն մինչ այդ պետք է հասկանալ, թե ովքեր են քաղբանտարկյալ:
Այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե կարծում է, որ մասնագիտացված հասարակական կազմակերպությունները պետք է որոշեն, թե ովքեր են քաղբանտարկյալ. «Թե ովքեր են քաղբանտարկյալ, այդ հարցի լուծումը, կարծում եմ, պետք է վերապահել մասնագիտացված հասարակական կազմակերպություններին, որոնք իրենք իրենց քննարկումների արդյունքում կգան ընդհանուր եզրակացության»:
Իսկ ընդհանուր առմամբ, ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ պետք է արվեն բոլոր քայլերը Հայաստանում համերաշխության մթնոլորտը վերականգնելու համար: