Քաղաքական 

Ցանկացած քայլ արժանանալու է ժողովրդի համարժեք քայլին. Նիկոլ Փաշինյանը՝ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վարչապետության մասին

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հանրապետականում վրչապետի պաշտոնի համար Ռոբերտ Քոչարյանի թեկնածության հարցի քննարկման մասին խոսակցություններն անլրջություն են: Այս մասին ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց այսօր՝ ապրիլի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ:

Ինչ վերաբերում է նրան, որ վարչապետի թեկնածու կարող է լինել Գագիկ Ծառուկյանը, Փաշինյանն ասաց, որ ցանկացած քայլ արժանանալու է ժողովորդի համարժեք քայլին:

Փաշինյանը խոսեց նաև արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության մասին՝ նշելով, թե իրենք բաց են քննարկումների համար, սակայն հիմա, ինքը ցավոք շատ հնարավորություն չունի նման քննարկումների համար, քանի որ բոլորն էլ տեսնում են, թե ինչ է անում ամբողջ օրվա ընթացքում:

Այն հարցին, թե ինչու է ինքը լրագրողների ներկայությամբ ցանկանում հանդիպել Կարեն Կարապետյանի հետ, իսկ ահա Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպել է այլ ձևաչափով, Փաշինյանը նշեց, որ Կարեն Կարապետյանը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, իսկ ՀՀԿ-ն ճգնաժամի կողմ է, ինչը չի կարելի ասել Գագիկ Ծառուկյանի մասին: Պատգամավորի խոսքերով, Կարեն Կարապետյանը կարող էր այսօր գալ հանդիպման և ասել, որ այլ ձևաչափ է ուզում, բայց չեկավ:
Ավելի վաղ Կարապետյանի խոսնակը բացատրել էր հանդիպմանը վարչապետի պաշտոնակատարի չներկայանալու պատճառները:

Հարց եղավ նաև Կարեն Կարապետյանի բնակության մասով: Փաշինյանը հայտարարեց, որ որևէ մեկնաբանություն տալ չի կարող, քանի որ տվյալներ չունի, սակայն գիտի, որ այդ մասով խոսակցություններ կան, դրա համար հասարակական կազմակերպությունները  կարող են զբաղվել հարցով, բայց դա որևէ բան չի փոխելու քաղաքականության մեջ:

Նույն շարքից