Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Դուք պետք է ցավ զգաք, որ Ձեզ տեղ չտվեցին հրապարակում. Գրիգոր Մինասյանը՝ Զարուհի Փոստանջյանին

analitik.am

Այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու նիստի, որի ժամանակ ելույթ ունեցավ ավագանու ՀՀԿ-ական անդամ Գրիգոր Մինասյանը: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո երկրում շատ բան փոխվեց:

Դիմելով «Երկիր ծիրանի»-ին՝ Մինասյանն ասաց, որ այլևս հնարավոր չի լինելու էժանագին շոուներով հաջողության հասնել, քանի որ հասարակությունը մի քանի քայլով ավելի զարգացել է` այն իմաստով, որ պարզ է դարձել՝ ով է ընդդիմադիր, ով միջանկյալ օղակ:

«Տիկի'ն Փսոտանջյան, Դուք գնացիք հրապարակ, բայց Ձեզ թույլ չտվեցին խոսք ասել: Թվում էր՝ Դուք տնից պիտի դուրս չգաք, այլ նստեք ու ստրատեգիա մշակեք՝ ինչ անել: Սակայն, այսօր պարզ դարձավ, որ տիկին Փոստանջյանը հաստ կաշի ունի: Ի դժբախտություն Ձեզ՝ Փաշինյանն է դարձել ընդդիմադիր, իսկ Դուք նրան պարտվել եք: Կարծում եմ՝ պետք է ձեր մոտեցումները վերանայեք, քանի որ մեզ այստեղ պետք է առողջ ընդդիմություն»,- ասաց Մինասյանը:

Նա նշեց , որ ցավում է՝  Փոստանջյանի հետ նման դժբախություն տեղի ունենալու կապակցությամբ.«Կարծում եմ, որ Դուք պետք է ցավ զգաք, որ Ձեզ տեղ չտվեցին հրապարակում, սակայն ցավը Ձեզ պետք է ավելի ուժեղ դարձնի»:

Նույն շարքից