Բարի օր Հասարակություն 

Ժողովրդի կողմից մերժված «ծիրաններ»-ը փորձում են ինքնահաստատվել Երևանի քաղաքապետարանում

analitik.am

Այսօր կայացավ Երևանի ավագանու հերթական նիստը, որի ժամանակ Երկիր Ծիրանի ավագանիները ոչ միայն չեն խոսում օրակարգում ընդգրկված թեմաների շուրջ, այլ քաղաքական ամբիոնի էին վերածել ավագանու նիստերի դահլիճը: Նրանք փորձում էին դիվիդենտներ շահել քաղաքական սուր ելույթներ ունենալով, ինչը, սակայն ոչ միայն անտեղի էր, այլ նաև օբյեկտիվ դժգոհություն առաջացրեց: Ինչպես հիշում ենք, մի քանի օր առաջ  Հանրապետության հրապարակում  տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ԵԾ ղեկավար Զարուհի Փոստանջյանը մոտեցավ բեմին ու փորձեց ելույթ ունենալ, ինչին ի պատասխան լսվեց ժողովրդի «հե-ռա-ցիր» վանկարկումները: Փաստացի իրեն ընդդիմադիր համարող Զարուհի Փոստանջյանին մերժեցին հրապարակում հավաքված մարդիկ:

Այսօր արդեն Զարուհին փորձում է ավագանու նիստերի ժամանակ քաղաքական ելույթներ ունենալ, ինչն առաջացրեց ՀՀԿ-ական ավագանիների արդարացի զայրույթը:

Ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանն ասաց, որ հրապարակում նրանց ձայն չեն տալիս, մենք ինչի՞ ենք տալիս էդքան ժամանակ ու միկրոֆոն:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավելի համբերատար գտնվեց և ասաց, որ նրանց լիազորություններն են, նրանք իրավունք ունեն ելույթ ունենալու:

Ավելի ուշ, երբ ՀՀԿ-ական ավագիների նյարդերն արդեն տեղին տվեցին, քանի որ փաստացի ԵԾ-ն ոչ միայն շեղում էր քննարկվող օրակարգային թեմաներից, այլ նաև փորձում էր հերթական անգամ օգտագործել ավագանու նիստը սեփական քաղաքական ամբիցիաները բավարարելու համար, ՀՀԿ-ական ավագիներն ուղղակի սկսեցին չլսել նրանց ելույթները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիմեց ԵԾ ղեկավար Զարուհի Փոստանջյանին՝ ասելով, որ համոզված է՝ ներկաներին չեն հետաքրքրում այդ ելույթները:

ՀՀԿ անդամ Լևոն Իգիթյանն էլ պահանջեց, որ միկրոֆոնն անջատեն, սակայն դա հետ չպահեց ԵԾ-ին իրենց քաղաքական ինքնահաստատման հարցում և ԵԾ անդամ Սոնա Աղեկյանը ասաց, որ ելույթի համար հավելյալ ժամանակ է պահանջում, ինչին ի պատասխան քաղաքապետը նշեց. «Եթե այլ հարթակներում Ձեզ թույլ չեն տալիս ելույթ ունենաք, խնդրեմ»:

Ավագանու ՀՀԿ անդամները ծափահարություններով ողջունեցին քաղաքապետի հայտարարությունը:

Փաստացի, ԵԾ-ն՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ,  այլևս անընդունելի է  բոլորի կողմից՝ ժողովրդի, ընդդիմության, իշխանության, ոչ ոք չի ցանկանում նրանց լսել և հարթակ տրամադրել: Գուցե պետք է խնդրե՞լ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի Երևանում մի փոքր տեղ  հատկացվի Զարուհի Փոտանջյանին և մի ամբիոն տեղադրվի այնտեղ՝ այսպես ասած, Զարուհու անկյուն ստեղծվի: Գուցե այս կերպ հնարավոր կլինի խնայել Երևանի ավագանու նիստերի համար նախատեսված ժամանակը և այնտեղ կքննարկվեն արդեն երևանցիներին հուզող հարցերը, այլ ոչ թե ստիպված կլինենք լսել Զարուհի Փոստանջյանի, այլևս ոչ ոքի չհետաքրքրող, քաղաքական ելույթները: Փոստանջյանն էլ իր քաղաքական ելույթները կսպառի իրեն հատկացված անկյունում:

 

Նույն շարքից