Քաղաքական 

Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել 14 տարնսպորտային միջոց

Այս գիշեր ևս կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել և հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել 14 տարնսպորտային միջոցներ, որոնց վարորդները երթևեկել են առանց հաշվառման համարանիշերի , ոչ սթափ վիճակում կամ առանց անհրաժեշտ փաստաթղթերի։ Բոլոր վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Միջոցառումները շարունակվում են։ Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթևեկության կանոնները։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նույն շարքից