Քաղաքական 

Ինչո՞ւ են ռուսական պետդումայի պատգամավորները ժամանել Երևան

ՌԴ պետդումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հարցերի հանձնաժողովի անդամ պատգամավորները ժամանել են Երևան, որպեսզի հանդիպեն իրենց հայ գործընկերների հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին:

Մասնավորապես, նշվում է, որ հանձնաժոովի անդամ 9 պատգամավոր՝ նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ, գտնվում են Երևանում և հանդիպումներ են ունենում ՀՀ ԱԺ պատգամավորների հետ:
Աղբյուրը միևնույն ժամանակ չի հայտնում, թե ինչ հարց կամ հարցեր են քննարկվում: Արդյունքների մասին պարզ կլինի ավելի ուշ:

 

Նույն շարքից