Քաղաքական Միջազգային 

Պեսկովը հայտնել է, թե ինչի մասին են խոսել ՀՀ կառավարության անդամների հետ Մոսկվայում

Մոսկվա մեկնած ՀՀ կառավարության անդամները ռուսական կողմի հետ քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակից սահմանադրության շրջանակներում հնարավորինս շուտ դուրս գալու հարցը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Պեսկովը հիշեցրել է, որ թեմայի շուրջ հեռախոսազրույց են ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Ռուսական կողմը դիրքորոշումն այն է, որ հարցը պետք է կարգավորվի սահմանադրության շրջանակներում, բոլոր հետաքրքրված կողմերի կոնսենսուսի արդյունքում:

Պուտինի խոսնակը հավելել է, որ հիմա Կրեմլում հետևում են զարգացումներին ու սպասում են վարչապետի ընտրությանը:

Այլ ինֆորմացիա Պեսկովը չի հայտնել՝ նշելով, որ չունի տեղեկություններ:

 

Նույն շարքից