Հասարակություն 

Պայթյուն Երևանում. տուժածը դիմել է իրավապահներին և հայտնել, որ նռնակի միջոցով փորձել են իրեն սպանել. shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1 մասի (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Այգեստան փողոցի բնակիչ՝ 56-ամյա Խաչիկ Հ.-ի ահազանգի փաստով։ Վերջինս հայտնել է, որ Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 20-ամյա Անդրե Խ.-ն իրեն սպանելու նպատակով նռնակ է նետել իր տան ուղղությամբ և առաջացած պայթյունի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից