Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

ԲՀԿ-ում կարծում են, որ Գագիկ Ծառուկյանը վարչապետի լավ թեկնածու է

analitik.am

Այսօր՝ ապրիլի 27-ին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ հանդիպման տապալումից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ տեղյակ չէ, թե ինչպես են վարչապետի ընտրության ժամանակ քվեարկելու ՀՅԴ և Ծառուկյան խմբակցությունները՝ հույս հայտնելով, որ առաջիկա օրերին դա պարզ կլինի:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշեց, որ հարցը քննարկման փուլում է և երբ որոշումը կայացվի, այդ ժամանակ էլ կհայտարարվի այդ մասին: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքին, Էնֆիաջյանը հայտնեց, որ ինքը դրական վերաբերմունք ունի վերջինիս նկատմամբ:

Ասուլիսի ժամանակ Փաշինյանը խոսել էր նաև Գագիկ Ծառուկյանի հնարավոր վարչապետության մասին՝ հայտարարելով, որ ժողովուրդն ամեն քայլին համապատասխան քայլ է անելու:

Իսկ ահա Էնֆիաջյանն այնքան էլ դեմ չէ, որ իր կուսակցության առաջնորդը վարչապետ դառնա: Ծառուկյան խմբակցության պատգամավորը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանը լավ ծանոթ է Հայաստանի տնտեեսական, սոցաիալական խնդիրներին ու վարչապետի լավ թեկնածու է:

Նույն շարքից