Հայաստան Քաղաքական Ֆեյսբուք 

Չի կարելի պատգամավորներին «զախոդվել» ու ասել, որ քաղաքական առևտրով չեք զբաղվում. Աշոտյանը՝ Փաշինյանին

«Սիրո և համերաշության» հասարակությունը չի կարելի փոխակերպել «ատելության և թշնամանքի» հասարակության:

Չի կարելի այլախոհությունը պիտակավորել որպես ազգային դավաճանություն:
Չի կարելի պաշտոններ խոստանալ և պատգամավորներին «զախոդվել» ու ասել, որ քաղաքական առևտրով չեք զբաղվում:
Չի կարելի ազդարարել ազատւթյան մասին՝ ու ճնշել մնացածի ազատությունը: 
Չի կարելի խոսել արդարությունից, երբ գործիքակազմդ սկսում է չտարբերվել հեղափոխական տեռորի գործիքակազմից:
Չի կարելի բանակցություններից խոսել, իսկ իրականում կազմակերպել դեբատների ձևաչափ:

Սև ցուցակներ, հետո երևի անցակալիների ցուցակներ, հետո երևի գնդակահարման ցուցակներ, հետո երևի սննդամթերքի բաշխման ցուցակներ...

Այս ճանապարհը տանում է ոչ թե #ՀՀԿհեռացիր-ին այլ #Պետությունվերացիր-ին:

Պետք չէ սևացնել ոչ Նիկոլին, ոչ էլ Կարապետյանին, ոչ էլ որևէ մեկին: Դիպլոմը vs Գազպրոմը շատ թույլ փաստարկներ են: Հայաստանին ոչ թե կոմպրոմատների պատերազմ է պետք, այլ հետագա զարգացման ծրագրերի մրցակցություն, ոչ թե հոխորտալ է պետք, այլ լսելու ունակություն ունենալ, ոչ թե զագցմունք է պետք, այլ բանականություն:
Մինչև մայիսի մեկի ԱԺ հատուկ նիստը դեռ կա «ոսկե պատուհան»:
Երբ մտնում ես փակուղի, ապա կես քայլ հետ գնալը նահանջ չէ, այլ թունելի վերջում լույս տեսնելու շանս:

Գրում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նույն շարքից