Հայաստան Քաղաքական 

Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ  Ծառուկյանը վաղն անձամբ  հանդես է գալու հայտարարությամբ:

Այդ մասին հաղորդագրություն է տարածել  ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարչապետի լավ թեկնածու է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը և «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է, ով մեր երկրի տնտեսական, սոցիալական խնդիրներին խորքային ծանոթ է և, բնականաբար, վարչապետի շատ լավ թեկնածու է»,- ասել էր նա:

Նույն շարքից