Հասարակություն 

Շուրջ 1700 երևանաբնակ զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց որդիներին

Ավանդույթի համաձայն, այս տարի ևս ապրիլի 27-ին տեղի կունենա սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների այցելությունը:

Այս անգամ զորամասերում իրենց որդիներին այցելելու ցանկություն են հայտնել շուրջ 1700 երևանաբնակ զինծառայողների ծնողներ:

Հիշեցնենք, որ ծրագիրը կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի կողմից 2013 թվականից՝ համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի հետ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: 

Նույն շարքից