Հասարակություն 

Գարիկ Մարտիրոսյանը՝ Հայաստանում տեղի ունեցող դեպքերի մասին (Տեսանյութ)

Ռուսաստանաբնակ հայտնի շուոմեն Գարիգ Մարտիրոսյանը Synergy Insight forum-ի ժամանակ անդրադարձել է հայաստանյան  վերջին իրադարձություններին՝ ասելով, որ շատ հուզված է, քանի որ իր հայրենիքում ժողովրդական ընդվզումներ են:

«Այստեղ կանգնած է իմ մարմինը, ուղեղս աշխատում է, բայց սիրտս, մտքերս, հույզերս Երևանում են: Բարդ է խոսել այլ թեմաներով, երբ նման բաներ են տեղի ունենում իմ հայրենիքում: Ես ողջունում եմ իմ ժողովրդի խաղաղ ձգտումները, բարեբախտաբար ժողովուրդն իրավունք ունի երջանիկ ապրելու: Իմ աջակցությունն եմ հայտնում իմ ժողովրդին, միշտ հայտնել եմ և  հայտնելու եմ…Ժողովուրդը չի կարող սխալ լինել, իսկ ամենակարևորը, որ ուզում եմ նշել իմ ելույթի զգացմունքային, հայրենասիրական հատվածում, այն է, որ ուզում եմ կոչ անել իմ իմաստուն ժողովրդին՝ որեւէ մեկին թույլ չտաք ձեզ խաբի»:

https://www.youtube.com/watch?v=b7ylT_iMcF4

Նույն շարքից