eBay on-line աճուրդի հիմնադիր Պյեռ Օմիդյարը իր First Look Media նախագծի շրջանակներում մի քանի նոր էլեկտրոնային կայք ու թեմատիկ ամսագրեր է թողարկել: Այս մասին վերջինս տեղեկացրել է այսօր firstlook.org կայքում հրապարակված տեսահաղորդագրության մեջ:
Օմիդյարի խոսքով՝ կայքը սկսելու է աշխատել 2014 թվականի վերջում: Այն բաղկացած է լինելու քաղաքական, տնտեսական, սպորտային և ժամանցային բաժիններից: Կայքի թողարկումից քիչ անց կհրապարակվեն նաև թեմատիկ ամսագրերը, որոնցից յուրաքանչյուրն իր նեղ ուղղվածությունն է ունենալու որոշակի ոլորտում: Նախագծի ֆինասական հարցերը eBay-ի սեփականատերը լուծելու է անձնական միջոցներով:
«Ընդհանուր առմամբ, First Look Media-ն IT ընկերության և լրատվամիջոցի խմբագրության նման ինչ-որ բան է լինելու»,-նշել է Օմիդյարը՝ հավելելով, որ նախագծի նպատակը նորարարությունների ներմուծումն ու կարևոր ինֆորմացիան տեղ հասցնելու հարցում լրագրողներին օգնելն է: